ՌԴ-ի հետ դրամով առևտուր, ՀՀ-ում 110 հազար մշտական բնակություն հաստատած ռուսաստանցիներ․ Քերոբյանի հարցազրույցը «Վեդոմոստիին»

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

2022 թվականին Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի շուրջ 110 հազար քաղաքացի։ Այս մասին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2022 թվականին մաքուր վերաբնակեցումը կազմել է մոտավորապես 108-110 հազար քաղաքացի։ Այսինքն՝ այդքան ռուսաստանցիներ են եկել Հայաստան ու մնացել մշտական բնակության»,- ասել է նա։

Քերոբյանի խոսքով՝ միջին հաշվով ռուսաստանցիները ՀՀ-ում բացում են «տարեկան 500 բիզնես»։ Անցյալ տարի գրանցվել է 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուս մասնակիցներով, ևս 4 հազար՝ անհատ ձեռնարկատեր։ Որոշ ընկերություններում աշխատակազմը հասնում է 600-700 մարդու, հավելել է նախարարը։

Վահան Քերոբյանը նաև պատմել է, որ Մոսկվան ու Երևանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով ու եվրոյով վճարումներից և փոխադարձ առևտրում կիրառում են ազգային արժույթները։ Նախարարը նշել է, որ դրամը դեռևս ավելի գերադասելի է, այն ավելի կայուն է, քան ռուբլին և, անցած տարվա համեմատ, դոլարի նկատմամբ ամրապնդվել է գրեթե 20%-ով։

Ամռանը, ըստ պաշտոնյայի, ռուսաստանցիները հավանաբար Հայաստանի տարածքով կկարողանան Թուրքիա մեկնել։ Ըստ հրապարակման՝ պետությունների միջև սահմանը փակ է արդեն 35 տարի, սակայն Անկարայի հետ պայմանավորվածություն կա այն երրորդ երկրների քաղաքացիների համար վերաբացելու մասին։

Տաթև Ֆռանգյան