Ալիևին առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

«Ուզում եմ հիշեցնել, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել: Հետևաբար, միջազգայ ն փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք նաև այս առումով է դառնում անհրաժեշտություն»,- այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես նշեցի նախորդ օրը տեղի ունեցած իմ ասուլիսում, այս թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ: Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի: Ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի նախագահը հրաժարվեց: Լեռնային Ղարաբաղում, ինչպես գիտեք, կա Պաշտպանության բանակ, և այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը, այդ բանակի գոյությունը, այո՛, արդարացված է: Բայց Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ։ Այդպիսի մեխանիզմ է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։