Արսենյանը Պապիկյանին զե՞ղչ է արել. տան գործարքի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տան գործարքի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը․ Factor.am-ին փոխանցեց կառույցի ղեկավարի խորհրդարական Լուսինե Մարտիրոսյանը։

Մոտ երկու շաբաթ առաջ «Հետք»-ը գրել էր, որ Պապիկյանը 168,000 դոլարով բնակարան է գնել, որի շուկայական արժեքն այսօր 412,000 դոլար է։ Ռազմական գերատեսչությունը  2021 թվականի նոյեմբերից ղեկավարող Սուրեն Պապիկյանն այս հրապարակման առնչությամբ երկշաբաթյա լռությունը խախտեց թեմային Նիկոլ Փաշինյանի երեկվա անդրադարձից հետո միայն։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Պապիկյանը, սակայն, այդպես էլ հստակ պարզաբանում չտվեց, թե ինչպես է 412,000 դոլար արժողությամբ բնակարանը շուրջ կես տարի առաջ ձեռք բերել 168,000 դոլարով։

Շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին Հանրապետական պատգամավոր, այժմ գործող իշխանության մտերիմ գործարարներից Աշոտ Արսենյանի ընկերությունը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանը, որը դեռևս շահագործման չի հանձնվել, գտնվում է  «Բյուրեղ» բնակելի թաղամասում։ 165 քառակուսի մետր մակերեսով տան մեկ քառակուսի մետրի արժեքը, հուլիսի 27-ի դրությամբ, կազմել է մոտ 1020 դոլար։ Այսօր, սակայն, մեկ քառակուսի մետրի արժեքը կրկնակի բարձր է։

Այս պայմաններում ինչպե՞ս է ստացվել, որ Պապիկյանը շուրջ կես տարի առաջ բնակարանը ձեռք է բերել կրկնակի էժան գնով։ Հարցի առնչությամբ կառուցապատող ընկերությունը հրապարակումից հետո հանդես էր եկել պարզաբանմամբ՝ պնդելով, թե «հնարավոր գնորդները կարող են բնակարանն ամրագրել դեռևս մինչև շինարարությունը սկսելը, իսկ ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականացման պահը կարող է անցնել տևական ժամանակ»։ Այս պատասխանով ընկերությունը, ըստ էության, փորձել է բացատրել, թե ինչով է պայմանավորված գների էական տարբերությունը, բայց այդպես էլ չի պատասխանել հարցին, թե նախարար Պապիկյանը երբ է բնակարանն ամրագրել։ Սուրեն Պապիկյանն այսօր հայտնեց, թե բնակարանի ամրագրումն արվել է 2021 թվականին։ Նախարարը, սակայն, հրաժարվեց նշել ամրագրման ամսաթիվը։

Մինչ Պապիկյանը, առանց հստակ ամսաթիվ նշելու, պնդում է, թե բնակարանի ամրագրումն արվել է 2021-ին, իսկ գործարքը՝ 2022-ի ամռանը, Factor.am-ն այսօր կապ հաստատեց «Բյուրեղ» բնակելի թաղամասի ֆեյսբուքյան էջում ամրագրման համար նշված հեռախոսահամարով։ Ներկայացանք որպես շարքային քաղաքացի՝ խնդրելով տեղեկացնել, թե մինչև գործարքը բնակարանը ինչ ժամկետով կարելի է ամրագրել։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ եթե սովորական քաղաքացու և բարձրաստիճան պաշտոնյայի համար տարբեր պայմաններ են գործում, դա արդեն փաստում է առնվազն կոռուպցիոն ռիսկի առկայության մասին։

Նախարար Պապիկյանը խորհրդարանում այսօր, առանց բնակարանների ամրագրման հստակ ժամկետներ նշելու, հայտարարեց, թե իր տեղեկություններով՝ «Բյուրեղ» թաղամասում մոտ 300 հոգի ավելի էժան գնով է բնակարան ձեռք բերել, քան ինքը։ Այսօր լրատվամիջոցներից մեկին տված պարզաբանման մեջ կառուցապատող ընկերությունից հայտնել են, որ 1300 բնակարան ունեցող թաղամասում շուրջ 117 բնակարան վաճառվել է մեկ քառակուսի մետրը  800-1000 դոլարով, ևս 180 բնակարան էլ՝ 1000-1100 դոլարով։ Ընկերությունից պնդել են, թե երկու դեպքում էլ գործարքներն իրականացվել են շինարարության վաղ փուլերում։ Մինչդեռ «Ջերմուկ գրուպ» ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ անգամ 2022 թվականին «Բյուրեղ» թաղամասում մեկ քառակուսի մետրը 1000-1100 դոլարով բնակարաններ են վաճառվել։

Դանիել Իոաննիսյանը, այդուհանդերձ, պնդում է՝ Պապիկյանին բնակարանը զեղչով են վաճառել։

Այս փաստի մասին երեկ լրագրողները բարձրաձայնեցին նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։ Փաշինյանի արձագանքը, սակայն, փաստեց, որ նա նախարարի Պապիկյանի տան գործարքում որևէ խնդրահարույց բան չի տեսնում։ Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո դժվար է պատկերացնել, որ իրավապահնները կոնկրետ քայլեր կիրականացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան