Նիկոլին դավաճան որակողներն ասում են՝ պահը բռնենք, իշխանության գանք․ ես դավաճան չէի ասի՝ Լավրովի պլանը իրագործեր․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:18
Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել․ Միջազգային էներգետիկ գործակալություն
16.04.2026 | 20:00
Ադրբեջանին ռազմական էսկալացիայի սցենարը հետաքրքիր չէ, եթե մենք ԼՂ-ի հարցը չենք բարձրացնում․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:49
Զինված հարձակումներից հետո Թուրքիայի բոլոր դպրոցներում ոստիկաններ են տեղակայվել
16.04.2026 | 19:40
Բաքուն պարզաբանել է, թե Հայաստանից ինչ ներմուծման մասին է խոսքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ

-Այսօր ԱԺ-ում պաշտպանության նախարարի հետ էիք քննարկման։ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցիք՝ արդյո՞ք կիսում է Փաշինյանի տեսակետը, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից և անվտանգային ի՞նչ այլընտրանքներ կան։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պրոցես է, և նախարարի պատասխանը Ձեզ գոհացրեց, հասկանալի՞ է՝ ինչ է տեղի ունենում։

-Ես հարցը տալիս արդեն գիտեի, որ Սուրեն Պապիկյանի համար շատ դժվար է լինելու դրան պատասխանել, որովհետև այն հայտարարությունը, որ արեց Նիկոլ Փաշինյանը, տրամաբանությունից դուրս է, նորամուծություն է մտցնում դիվանագիտության, միջպետական հարաբերությունների մեջ։ Պապիկյանին ես ուղղակի իմ մտահոգությունը բարձրաձայնեցի։ Գիտեք՝ երբ անվտանգության ապահովման այլընտրանք դու չունես և այդպիսի կտրուկ գործողությունների ես դիմում՝ լինելով պետության ղեկավար… ընդդիմությունը կարող է նման հայտարարություններ անել՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՆԱՏՕ-ին կարմիր քարտ ցույց տանք, նման պոպուլիստական հայտարարություններ ընդդիմությունը, այո՛, կարող է իրեն թույլ տալ։ Բայց երբ դու երկրի ղեկավար ես, անում ես նման հայտարարություն… Այսօր ինձ մի լրագրող հարցնում է՝ եթե Ռուսաստանը, նկատի ունի՝ նաև ՀԱՊԿ-ը, մեզ հետ  այսպես է վարվում, մենք ի՞նչ անենք, ատամ ցույց չտա՞նք։ Իհարկե՝ ոչ։ Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ո՞րն է Ռուսաստանի նման պահվածքի պատճառը և փորձենք այդ հարաբերությունները կարգավորել։ Ես կարծում եմ՝ ցանկության դեպքում, ողջամիտ մոտեցման դեպքում մենք դա ոչ միայն կարող ենք, այլև պարտավոր ենք։

-Ակնհայտ է, որ գոնե այս պահին՝ ամենաթեժ թշնամին Ադրբեջանն է։ Այս պայմաններում Հայաստանն ընտրել է մի մոդել, որը պետք է այս հարցին գոնե պատասխան տա՝ Ադրբեջանի ռազմական հարձակումների ժամանակ ի՞նչ հավելյալ մեխանիզմ է աշխատում։ Բայց ՌԴ-ն նաև Ադրբեջանի հետ է դաշնակից։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ մեխանիզմները՝ ՀԱՊԿ, հայ-ռուսական երկկողմ հարաբերություններ և այլն, չեն աշխատում։ Ինչո՞ւ չեն աշխատում՝ հազար մեկնաբանություն կարելի է տալ։ Հիմա՝ ի՞նչ անել այս համակարգի հետ։

-Ստիպել, որ աշխատեցնեն՝ բանակցելով, խոսելով, քննարկելով, բաց, տեսանելի ու կանխատեսելի պահվածք ցուցաբերելով։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնել՝ անվտանգային խնդիրների հետ է կապված։

-Ձեր մեխանիզմը ո՞րն է՝ Ռուսաստանին ստիպելու։

-Ստիպելը կարող է լինել ամենատարբեր ձևերով՝ սկսած բաց խոսելուց, սկսել նրանից, որ պարզ նայել աչքերին ու ասել՝ դու իմ ռազմավարական գործընկերն ես, եթե չես օգնում ինձ գոնե ռազմական առումով հակադարձել հարևան պետության ագրեսիվ գործողություններին, դու հաստատ կարող ես զսպել Ադրբեջանին՝ չանել ագրեսիվ ռազմական գործողություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան