Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններում ջրհեղեղներ են․ զոհերի թիվը հասել է 10-ի

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի փետրվարի 6-ի երկրաշարժերից տուժած տասնմեկ նահանգներից երկուսում՝ Ադըյամանում և Ուրֆայում ջրհեղեղներ են գրանցվել, գրում է Bianet-ը։

Նշվում է, որ Ուրֆայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ինը մարդ, իսկ Ադըյամանում՝ մեկ։ Որոշ տեղեկություններով՝ նաև անհետ կորածներ կան։

Ուրֆայում տեղացած հորդառատ անձրևների պատճառով կենտրոնական, ինչպես նաև Էյուբիե, Հալիլիե ու Քարաքյոփրյու թաղամասերում բազմաթիվ պողոտաներ ու փողոցներ հեղեղվել են։

Ադըյաման քաղաքի կենտրոնով անցնող Էղրիչայ գետը հեղեղվել է, ինչը խնդիրներ է առաջացրել գլխավոր պողոտաներում։ Ջրհեղեղի վտանգի տակ գտնվող վրանային քաղաքները տարհանվում են։

Մարաշում ևս ջրհեղեղներ են․ հեղեղվել են երկրաշարժից տուժածների վրանային ճամբարները։

Էմմա Չոբանյան