Սև ծովում միջադեպը չի հանգեցնի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտության․ ISW

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Միջադեպը Սև ծովի միջազգային օդային տարածքում, երբ ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ խոցեցին ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը, չի հանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի զեկույցում (ISW), փոխանցում է Գրուզիա օնլայնը:

«Այս միջադեպը չի սաստկացնի ուղիղ հակամարտությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Ռուսական ուժերը տասնամյակներ շարունակ հարկադիր ազդանշաններ են կիրառել ԱՄՆ-ի և դաշնակիցների ինքնաթիռների ու նավերի դեմ բազմաթիվ դրվագներում՝ առանց հետագա հակամարտությունների: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները պահպանում են ընտրության լիակատար ազատություն՝ ինչպես արձագանքել նման միջադեպերին, և նման իրավիճակներում ավտոմատ էսկալացիա չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հաշվի առնելով նախագահ Ջո Բայդենի բազմաթիվ խոստումները՝ խուսափելու ԱՄՆ զորքերի՝ Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելուց և Կրեմլի հստակ ու կրկնվող դժկամությունը՝ պատերազմ սկսելու ՆԱՏՕ-ի հետ, նման միջադեպերի վտանգավոր սրման պատճառ չկա»,- ասում են վերլուծաբանները։

Վաշինգտոնը հայտնել է, որ ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքը բախվել է ռուսական Սու-27 կործանիչի հետ Սև ծովի չեզոք օդային տարածքում և ընկել ծովը։

Տաթև Ֆռանգյան