Վարչապետի կնոջ ազգականը նշանակվեց Գյումրու փոխքաղաքապետ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստում 21 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ փոխքաղաքապետ նշանակվեց 28-ամյա Վահագն Հրաչի Մկրտչյանը։ Նրա անձը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում այն պատճառով, որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է։ Վահագն Մկրչտյանը ծնվել է 1995 թվականին, մասնագիտությամբ՝ ատամնաբույժ է, ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։

Նա լրագրողների հետ զրույցում թեև չհերքեց վարչապետի կնոջ հետ ազգակցական կապը, սակայն հայտարարեց, որ Աննա Հակոբյանի հետ համաձայնեցված չի եղել իր նշանակումը, և պնդեց, որ նրա հետ նույնիսկ քննարկում չի եղել։ Ըստ Մկրտչյանի, ինքն ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքի կառավարման գործում, Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ առաջարկել է նրան դառնալ փոխքաղաքապետ։ Իհարկե, Վահագն Մկրտչյանի ասելով, շատ երկար է մտածել առաջարկն ընդունելուց առաջ։

«Այո, կապ կա Աննա Հակոբյանի հետ, հաստատում եմ, չեմ ժխտում, թե՛ մեր քաղաքը, թե՛ մեր երկիրը էնքան փոքր են, ցավոք սրտի, դրա համար եթե գտնենք մարդ, որն ընդհանրապես ազգակցական կապ կամ ընկերական կամ մտերմիկ հարաբերություններ չունի ինչ-որ մի պաշտոնյայի կամ ինչ-որ մի իշխանության կամ ինչ-որ մի մարդու հետ, ինձ թվում է դա բացառված է»,- ասաց փոխքաղաքապետը։

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն նրան ներկայացնելիս նշեց, որ «Մելիքովիչ և որդիներ» կազմակերպությունը պատկանում է փոխքաղաքապետի ընտանիքին, այնտեղ կա նաև ատամնաբուժարան, որի տնօրենը Վահագն Մկրտչյանն է։

Արմիկ Մովսիսյան