«Գեներալները  թաթախված էին կոռուպցիայի մեջ իշխանությունների թողտվությամբ»․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն այն համոզմանն է, որ նախկինում գեներալները  թաթախված էին կոռուպցիայի մեջ իշխանությունների թողտվությամբ, և դա իմացել են Զինված ուժերում աշխատող պաշտոնյաները, սակայն այս մասին երբեք չեն բարձրաձայնել։ 

Այս մասին այսօր «Կոռուպցիան բանակում. ովքե՞ր և ինչպե՞ս պետք է կիսեն Մանվել Գրիգորյանի հետ պատասխանատվությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ժաննա Ալեքսանյանը ՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանին վերաբերող կոռուպցիոն բացահայտումը միակ դեպքը չէ, և մենք գործ ունենք համակարգային խնդրի հետ։ 

«Գեներալները բանակում ակնհայտ տարբերվում էին, դա միշտ հնչում էր, հնչում էին հատկապես Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի անունները, բայց Գլխավոր շտաբի կողմից երբեք արձագանք չէին ստանում։ Այն, որ այդ մարդիկ գտնվում էին օրենքից դուրս ակնհայտ էր»,- ասաց իրավապաշտպանը՝ հիշեցնելով Հայկազ Բաղմանյանին առնչվող մահվան դեպքը։ 

Ժաննա Ալեքսանյանը նաև հավելեց, որ Մանվել Գրիգորյանի չարաշահումները կատարվել են նախկին իշխանությունների համաձայնության և թույլտվության պայմաններում և հիշեցրեց դեպքը, երբ Սերժ Սարգսյանն Էջմիածնում գովում էր այն գեներալներին, ովքեր Էջմիածին քաղաքը պահում էին ոտքի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։