ՌԴ-ն Թեհրանին է փոխանցում Ուկրաինայում առգրավված ամերիկյան արտադրության զենքի նմուշները. CNN

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինայում առգրավված ամերիկյան զենքերի նմուշները փոխանցում է Իրանին, որտեղ, ինչպես համարում է Վաշինգտոնը, դրանք ենթարկվում են մանրամասն ուսումնասիրության իրանական մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները հաստատ գիտեն, որ ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերի նմուշները հայտնվել են Թեհրանի ձեռքում։ Նման մի քանի համակարգեր Ուկրաինայի զինված ուժերը ստիպված թողել են մարտի դաշտում։

Լրատվամիջոցի աղբյուրները կարծում են, որ Մոսկվայի և Թեհրանի հետ նման պայմանավորվածությունների պարագայում Իրանի իշխանությունները չափազանց շահագրգռված են ռազմական գործողությունների շարունակմամբ և բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն Ռուսաստանին պատերազմում։

Դեռևս հայտնի չէ՝ Իրանը կկարողանա՞ հաջողությամբ կրկնօրինակել Ուկրաինայում առգրավված որևէ ամերիկյան զենք, սակայն նախկինում եղել է իրանցիների ձեռքն ընկած ամերիկյան նմուշների հիման վրա զենքի համակարգերի կառուցման հաջող փորձ։

Իրանական գլխավոր մշակումներից մեկը՝ «Թուֆան» հակատանկային կառավարվող հրթիռը, ստեղծվել է 1970-ական թվականներին ամերիկյան BGM-71 TOW հրթիռի հիման վրա։ 2011 թվականին իրանցիները որսացել են նաև ամերիկյան արտադրության Lockheed Martin RQ-170 «Sentinel» անօդաչու թռչող սարքը և պատճենել այն՝ ստեղծելով սեփական անօդաչու թռչող սարքը, որը 2018 թվականին կարողացել է հատել Իսրայելի օդային տարածքը՝ նախքան խոցվելը։

Պենտագոնում նշում են, որ երրորդ երկրներին զենք մատակարարելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս նման ռիսկերը հաշվի են առնվում և ավելորդ անհանգստության պատճառներ չկան։

Էմմա Չոբանյան