Գարնանն ու ամռանը Ուկրաինային ծանր մարտեր են սպասվում. Պենտագոն

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գարնանն ու ամռանը Ուկրաինային ծանր մարտեր են սպասվում, բայց դաշնակիցներն ամեն ինչ կանեն՝ զինամթերքի պակասի խնդիրը լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը։

Նա նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինայի կարիքները բավարարելու համար՝ լինի զինամթերք, հակաօդային պաշտպանության համակարգեր կամ զրահատեխնիկա։

«Կարևոր է մի քայլ հետ գնալ և նայել ձեռք բերված առաջընթացին՝ միաժամանակ գիտակցելով այն փաստը, որ առջևում դժվարին պայքար է սպասվում, հատկապես, երբ մենք մտնում ենք գարուն և ամառ»,- ասել է Ռայդերը:

Ըստ Պենտագոնի խոսնակի՝ Ռամշտայնի ձևաչափով այսօրվա հանդիպումը նվիրված կլինի հրատապ կարիքներին, մասնավորապես՝ Ուկրաինայի համար զինամթերքին։

«Դուք լսել եք, որ պետքարտուղար Օսթինը և մյուսներն ասում են, որ մենք ձգտում ենք համոզվել, որ ուկրաինացիներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար»,- եզրափակել է նա։

Տաթև Ֆռանգյան