Թուրքիա C-400 ռուսական համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարմանը խոչընդոտում է հենց Անկարան

Լուրեր

26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Բոլորը

Թուրքիան դեմ է այն կետին, որն արգելում է ռուսական C-400 համակարգերի մատակարարումը երրորդ երկրներին։ Այդ պատճառով Ռուսաստանից Թուրքիա հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը հետաձգվում է։ Այս մասին հայտնում է թուրքական Aydinlik պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում է Կոմերսանտը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2017 թվականին պայմանագիր է կնքվել հակաօդային պաշտպանության համակարգերի երկու խմբաքանակի մատակարարման մասին։ Փաստաթղթի համաձայն՝ առաջին խմբաքանակը պետք է Թուրքիա հասներ որպես ուղղակի գնում, երկրորդը համապատասխաներ տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ արտադրության և ծրագրային ապահովման ինտեգրման պահանջներին։

Aydinlik-ի տեղեկություններով՝ պայմանագրի երկրորդ մասը հետաձգվել է այն բանից հետո, երբ Անկարան դեմ է հանդես եկել պայմանագրով նախատեսված՝ այլ երկրներին С-400-ների վաճառքի արգելքին։ Պարբերականը նշում է, որ նմանատիպ արգելքներ կիրառվում են պաշտպանական արդյունաբերության մեջ ամբողջ աշխարհում։

Հավելենք, որ 2017 թվականին ՌԴ-ն և Թուրքիան պայմանագիր էին կնքել С-400-ների մատակարարման մասին, գործարքի արժեքը կազմել էր 2,5 մլրդ դոլար։ Առաջին խմբաքանակը Թուրքիային մատակարարվել է 2019 թվականի ամռանն ու աշնանը։

Հավելենք, որ ի պատասխան Անկարայի այս քայլի՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ ու հեռացրել F-35 կործանիչների ծրագրից։

Էմմա Չոբանյան