Լարված իրավիճակ՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ես չեմ հասկանում, թե ինչու է մեր ընդդիմությունը կարծում, որ այդ 5-րդ շարասյունը գործել է բացառապես բանակում»,-Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա պնդեց, որ այն միայն բանակում չի  գործել ու շարունակում գործել, այլնաև՝ քաղաքական և լրատվական ոլորտներում:

«Բուռն զայրույթ է գնացել 5-րդ շարասյան վերաբերյալ, բայց չգիտես ինչու, երբ հաղորդագրություն էր գնացել, որ եղել է բարձունք, որն ադրբեջանցիները գրավել են, հետո մեր զորքերը հետ են գրավել, մի հրամանատար գնացել, ասել է՝ թողեք այդ դիրքերն և իջեք: Մերոնք իջել են՝ ադրբեջանցիք էլի եկել գրավել են: Երբ այդ դեպքը տեղի է ունեցել, չգիտես ինչու, մամուլի մի հատվածը, որն առավոտից իրիկուն զբաղված է մեզ քննադատելով ու պաշտպանելով այլ քաղաքական ուժերի, սկսել է արդարացնել այդ հրամանատարին»,-հայտարարեց Ալեքսանյանը:

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ կա մի հրամանատարի առաջադրված մեղադրանքի դրվագ, որ պատշաճ չի կազմակերպել Շուշիի պաշտպանությունը:

«Չգիտես ինչու՝ մարդիկ, որոնք առավոտից իրիկուն մեղադրում են Շուշին հանձնելու մեջ, սկսել են պաշտպանել այդ մեղադրվող մարդուն»,-ասաց նա և հավելեց, որ իրեն հայտնի է քրեական գործերի մի շարք դրվագներ, որ տարբեր հրամանատարներ իրենց զորքերին ասել են, թե Նիկոլ Փաշինյանը հողերն արդեն տվել է և պետք է փրկվել մսաղացից:

Պատգամավորի խոսքով՝ գործել է ցանց, որը կառավարվել է դրսի մի կետից և այդ կետն արմատներ ունի լրատվական և քաղաքական դաշտում:

«Սա 5-րդ շարասյան գործունեություն է և այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի, իսկ նրանք, ովքեր երեկվա վարչապետի հայտարարությունից ընկել են  սուր հոգեվարքի մեջ, կարծում եմ՝ առնվազն ազդակներ են տալիս այդ 5-րդ շարասյան հետ իրենց առնչության մասին»,-ասաց պատգամավորը:

Վեճ ծագեց Վահագն Ալեքսանյանի և «Հայաստան» խմբակցությն պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև, երբ իշխանական պատգամավորը մեկնաբանեց ընդդիմադիր պատգամավորի դիտարկումները եռամսյա հավաքների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։