Ասում եք՝ մեր դավաճանները պուպուշ են, թաքուն պահենք նրանց․ Պապիկյանը՝ Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց, թե մամուլում տեղեկություններ կան, թե Ջերմուկի ուղղությամբ թշնամու կուտակումներ կան:

Նա նաև հիշեցրեց, որ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, քանի որ բոլորը 5-րդ շարասյուն է եղել և մտահոգություն հայտնեց, որ նման խոսույթով հարված է հասցվում հայոց բանակին:

Պապիկյանը խնդրեց, չխեղաթյուրել Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Բոլորը 5-րդ շարասյուն են» արտահայտությունը վատ արտահայտություն է, ոչ մեկը բոլորի մասին չի խոսել: Խոսել են այն մադրկանց մասին, որոնք այդ դերակատարությունը ստանձնել են, կամ շարունակում են կատարել՝ կապ չունի, թե որտեղ են՝ քաղաքացիական կյանքում, այդ թվում՝ ԱԺ-ում, գուցե»:

Հայտարարելով, որ պետք է իրականության հետ առերեսվել՝ Պապիկյանը հավելեց. «Խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է և, բնականաբար,  բանակը նրա կարևորագույն բաղկացուցիչն է, եթե բանակում կան խնդիրներ և արատավոր երևույթներ, ընդդիմությանն էլ կարելի է ամեն օր դրա մասին խոսել, մամուլում խոսել պաշտպանության նախարարի և Զինված ուժերում՝ իհարկեր, եղած վատ լուրերից և այն լրահոս դարձնել, դա նրանից է, որ պահանջը, կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետև այն թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Այո՛, ովքեր ծառայում են մեր պետականության թուլացմանը՝ 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է ասված, դա ավելի շատ նման է դավաճանության»:

Նախարարը հարց հնչեցրեց՝ եթե մարդը դավաճան է, պետք է չխոսե՞լ դավաճանի մասին։ «Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե՝ մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում։  Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք։ Ո՛չ, պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, 5-րդ շարասյունը Զինված ուժերում անելիք չունի», – նշեց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։