«Փնթի հաշվետվություն եք ներկայացրել», «կոռե՛կտ արտահայտվեք»․ Պապիկյան-Մանուկյան բանավեճ՝ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ես չհասկացա, ձեր հնչեցրածի մեջ հարցը ո՞րն էր, այո, «ԶԱՌ» ուսումնական կենտրոն է բացվել խաղաղապահ բրիգադին աջակցության ճանապարհով։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Պաշտպանության և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հարցն այն էր, որ կառավարության գործունեության հաշվետվությունը շատ փնթի է ներկայացված ԱԺ։ Հաշվետվության մեջ նշվում է՝ անվտանգության ոլորտ, առաջին բառը սկսվում է նրանով, որ բանակում գողական մթնոլորտ է, երկրորդը՝ ավիացիա, ապա կառավարության հաշվետվության մեջ որպես կարևոր քայլ նշված է՝ տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, սա ես չեմ հորինել, կառավարությունն է ասել՝ որպես կարևոր ձեռքբերում»,- ասաց Մանուկյանը:

Ի պատասխան Պապիկյանը ասաց․ «Ես կխնդրեմ այդ գնահատականներից զերծ մնալ, ես էլ կարող եմ գնահատականներ տալ, բարի եղեք ինձ հարց տալուց՝ կոռեկտ արտահայտվեք կառավարության մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։