«Քեզ հանգիստ պահի, ա՛յ տղա». վիճաբանություն՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում վիճաբանություն ծագեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի միջև:

Հանձնաժողովի նիստը վարող ՔՊ-ական բաբկեն Թունյանը փորձեց հարթել վեճը, սակայն Սիսակ Բագրիելյանը հանկարծ վեր կացավ ու ձեռքերը պարզած քայլեց դեպի Թադևոս Ավետիսյանը, որը մինչ այդ մտահոգություն էր հայտնում Հայաստանից Թուրքիա արտահանվող ոսկու հումքի ծավալների վերաբերյալ։

«Քեզ հանգիստ պահի, ա´յ տղա»,- տեղից ոտքի կանգնելով՝ նշեց Ավետիսյանը։

«Արան էլ ես…»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Պատգամավորները հանդարտացնելու կոչեր արեցին։

«Խելոք պահի քեզ»,- ասաց Ավետիսյանը։

«Ցնդե՞լ ես լրիվ: Ես ընամենը հարց եմ տալիս, ասում եմ՝ ինչն է մտահոգիչ: Հենց սկզբից ասա՝ ինչն է մտահոգիչ: Կարայիր պատասխանեիր՝ ասեիր՝ Սիսակ ջան, էս ա մտահոգիչ»,-շարունակեց Գաբրիելյանը։

Այս ընթացքում կողմերին բաժանելու հասան հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, Հովիկ Աղազարյանը։

«Ես ընդամենը հարց եմ տալիս, թե ի՞նչ է մտահոգիչ։ Պատասխանո՞ւմ ես, թե՞ ագրեսիվ ես»,-չէր հանգստանում Սիսակ Գաբրիելյանը։

«Վերջացրեք, թարգեք, վսյո, պարոն Գաբրիելյան, աթոռը վեկալ, արի ըստեղ։ Ժողովուրդ, եթե էս խոսակցությունը չեք դադարում, կարող եմ նիստն ընդմիջել»,-հայտարարում էր Բաբկեն Թունյանը՝ խորհուրդ տալով Գաբրիելյանին մտքերի փոխանկման հատվածում խոսել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։