«Ալիև, բռնապե՛տ» վանկարկումների ներքո է տեղի ունեցել Բեռլինում Ադրբեջանի նախագահի դիմավորումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բեռլինում դիմավորել են տհաճ անկակնկալով։ Մասնավորապես, նախօրեին Գերմանիայում ապաստանած րագրողներ Աֆղան Մուխթարլին, Շիրին Աբբասովը և բլոգեր Օրհան Աղաևն ակցիա են անցկացրել կանցլերի գրասենյակի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով Ալիևի այցի կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են «Ալիև, բռնապե՛տ»,«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Մի՛ վաճառեք ժողովրդավարությունը նավթի դիմաց», «Մի՛ հանդիպեք բռնապետերին» գրությամբ պաստառներով ու վանկարկումներով։

Միջազգային լրատվականների տեսախցիկներն արձանագրել են, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Ադրբեջանի նախագահի դիմավորումն ուղեկցվել է «Ալիև, բռնապե՛տ» վանկարկումներով։ Իրենց հերթին, ադրբեջանական պետական քարոզչական լրատվականները, բնականաբար, փոխել են ձայնային ֆոնը։

«Երբ ադրբեջանցի պաշտոնյաներն այցելում են Եվրոպա, լուրն այստեղ չի տարածվում։ Քանի որ միայն մարտի 13-ին իմացանք այդ մասին, մենք 3 հոգանոց ակցիա ենք անցկացրել։ Ըստ գերմանական օրենքների՝ 3 անձի համար ակցիա անցկացնելու պարագայում պաշտոնական թույլտվության կարիք չկա»,- լրատվականներին պատմել է Աֆղան Մուխթարլին։

Նրա խոսքով՝ մինչ ակցիան ոստիկանությունը ցանկացել է իրենց հեռացնել տարածքից։

«Տեղի ունեցավ ոստիկանների մեղմ միջամտությունը, որոնք մեզ խորհուրդ տվեցին լքել տարածքը։ Բայց մենք շարունակեցինք ակցիան»,- պատմել է Մուխթարլին։

Էմմա Չոբանյան