Էստոնիայի մոտակայքում Բրիտանիայի և Գերմանիայի կործանիչներն առաջին անգամ համատեղ ռուսական ինքնաթիռ են հետապնդել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական ու գերմանական կործանիչներն Էստոնիայի օդային տարածքից ոչ հեռու ռուսական ինքնաթիռ են հետապնդել։ Արևմտյան ավիացիան ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները որսում է բավականին հաճախ, սակայն սա առաջին դեպքն է, երբ Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը նման համատեղ օպերացիա են իրականացնում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկու «Թայֆուն» կործանիչները որսացել են Իլ-78 ռազմատրանսպորտային լիցքավորող ինքնաթիռը, որը թռել է Սանկտ-Պետրեբուրգի ու Կալինինգրադի միջև։ Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռը կապի դուրս չի եկել Էստոնիայում ավիադիսպետչերների հետ։

Այն բանից հետո, երբ «Թայֆուն»-ներն ուղեկցել են Իլ-78-ին, նաև ԱՆ-148 ինքնաթիռ են որսացել, որը նույնպես թռել է Էստոնիայի օդային տարածքի մոտակայքով։

Հավելենք, որ բրիտանական և գերմանական կործանիչները պլանային հերթապահություն են իրականացնում ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքում։

Տաթև Ֆռանգյան