«Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել: Ըստ այդմ.

 

  1. Ընտրակաշառքիեւ ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվողնվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքինհավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելովազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխանփոփոխությունները կատարել նաեւ ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերում:
  2. Օրենքովընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլորակցիաները, ընտրական գործընթացում ներգրավված ուժերի վերոնշյալ դրույթը հաշվի չառնելու դեպքում կասեցնելտվյալ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին: (Նախկին օրենսգրքում բարեգործությունը արգելվումէ միայն քարոզարշավի ընթացքում, պետք է այդ դրույթը խստացվի վերոնշյալ տեսքով):
  3. Ընտրականհանձնաժողովի անդամները, կուսակցության վստահված անձինք իրավունք պետք է ունենանընտրությունների արդյունքների ամփոփման նիստից 6 ժամ անց բողոքարկել ընտրությունների արդյունքներըվերադաս ընտրական հանձնաժողովում՝ առանց գրանցամատյանում նշումներ կատարելու պարտավորվածության:
  4. Տարածքայինընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, մինչեւ ընտրությունների պաշտոնականտվյալների հրապարակումը, պետք է սահմանվի շուրջօրյա հերթապահություն:
  5. Փոխելտարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, արգելել համայնքային նշանակովի եւքաղաքացիական ծառայողների՝ ՏԸՀ անդամ դառնալը: Եթե նախկինում ՏԸՀ անդամ դարձած քաղաքացինստանձնում է վերոնշյալ պաշտոններից մեկը, պետք է վայր դնի ՏԸՀ անդամի մանդատը:
  6. Վարկանիշայինցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, երբ քաղաքականկուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական թիմի դասավորվածության համար:
  7. Արգելել համայնքի ղեկավարների՝ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնմանհնարավորությունը:
  8. ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչեւ 5 մլն ՀՀ դրամ:
  9. ԱԺ-ումկուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար3 եւ 5 տոկոս:
  10. Ապահովելընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառումը: Կարճ ժամանակում դրաանհնարինության դեպքում կարելի է անցումային դրույթով՝ մինչեւ այդ ցանցի կարգաբերումը, կիրառել ընտրողներիմատի թանաքոտման ինստիտուտը: Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցածքաղաքացու մատին:
  11. ԿԸՀՀՀ ողջ տարածքի համար պետք է ապահովի միագույն գրիչների առկայությունը եւ օրենքով պետք է արգելվիքվեաթերթիկի վրա տարբեր գույնի գրիչներով նշում կատարելու հնարավորությունը:
  12. Բողոքարկելուիրավունք տրամադրել համամասնական ընտրապայքարին մասնակցող ուժերին՝ որոշակի թվովտեղամասերում առանց տվյալ տեղամասում վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի համաձայնության:
  13. Վերահաշվարկիդիմումների քննման կարգը պետք կատարվի ոչ թե ըստ դիմումների հերթականության, այլվիճակահանությամբ:

Բացի սրանից, պետք է համապատասխան քայլեր իրականացվեն նաեւ Ընտրական օրենսգրքի այնպիսիփոփոխությունների ուղղությամբ, որի պարագայում ընտրատեղամասերում նոր տեխնոլոգիաների կիրառմամբկապահովվի մեկ քաղաքացի-մեկ քվեաթերթիկ-մեկ քվե շղթան:   Ընտրատարածք մուտք գործելիս՝  ընտրողը անձնագրովկամ նույնականացման քարտով մոտենում է հանձնաժողովի այն անդամին, ով տեխնիկական սարքի միջոցովհավաստիանում է, որ անձը գրանցված է տվյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակում: Դրանից հետո գրանցվում էքաղաքացու մատնահետքը: Հավաստիանալով, որ մատնահետքը չի կրկնվում, տեղի է ունենում քաղաքացու դեմքինույնականացումը եւ վավերացումը: Այուհետեւ սարքի միջոցով տպվում է յուրահատուկ քվեաթերթիկ, առանցնույնականացնելու անձի ինքնությունը, որպեսզի պահպանվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Անձը՝քվեաթերթիկով մտնելով քվեախցիկ, կատարում է քվեարկությունը եւ, դուրս գալով այնտեղից, մոտենում է սկաներին,անցկացնում է քվեաթերթիկը սկաներով: Սկաները կարդում է քվեարկության արդյունքը եւ գրանցում բլոկչեյնի վրա: Սահնարավորություն է ընձեռելու, որ քաղաքացու քվեն պահպանվի եւ հնարավոր չլինի փոփոխել: Սկանավորումից հետոանձը վերցնում է քվեաթերթիկը եւ ծալելով գցում տուփի արկղի մեջ: Քվեախցիկից մինչեւ քվեաթերթիկը տուփի մեջ գցելուգործընթացը խստիվ արգելվում է մոտենալ քաղաքացուն, բացի օրենքով նախատեսված դեպքերի: