Ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ն ընկել է Սև ծովը ռուսական կործանիչի հետապնդումից հետո

Լուրեր

26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Բոլորը

Վաշինգտոնը հայտնել է, որ  ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքը բախվել է ռուսական Սու-27 կործանիչի հետ Սև ծովի չեզոք  օդային տարածքում և ընկել ծովը։  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախման փաստը և պնդում, որ ԱԹՍ-ն անջատված ռադիոհաղորդիչով թռչելիս է եղել դեպի բռնակցված Ղրիմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ին։ Ըստ հաղորդագրության՝ «երկու ռուսական Սու-27-երը վտանգավոր ու ոչ պրոֆեսիոնալ որս են» իրականացրել ԱՄՆ ԶՈւ անօդաչուի նկատմամբ։ Կործանիչներից մեկը վնասել է MQ-9-ի պտուտակը մեկը, ինչի հետևանքով ամերիկյան ուժերը ստիպված են եղել  ԱԹՍ-ն վայր գցել միջազգային ջրերում, ասված է ամերիկյան կողմի հայտարարության մեջ։

«Բախումից առաջ  Սու-27-ը մի քանի անգամ վառելիք է թափել ու անխոհեմ կերպով թռել է MQ-9-ի դիմացից էկոլոգիապես անապահով ու ոչ պրոֆեսիոնալ կերպով։ Այս միջադեպը ցույց է տալիս ոչ կոմպետենտությունը, ինչպես նաև վտանգավորությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը»։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը նաև պնդում է, որ MQ-9 Reaper հետախուզական անօդաչուն «սովորական օպերացիա» է իրականացրել միջազգային օդային տարածքում, երբ հետապնդվել ու խոցվել է ռուսական ինքնաթիռի կողմից, ինչն էլ հանգեցրել է կործանման։

ՌԴ ՊՆ-ն միջադեպի այլ վարկած է ներկայացրել։ Գերատեսչությունում հերքել են ռուսական ինքնաթիռի՝ անօդաչուի հետ ֆիզիկական շփման փաստն ու հայտարարել, որ այն խախտել է «հատուկ ռազմական օպերացիայի» ժամանակաշրջանում ՌԴ կողմից հայտարարված սահմանային գոտին։
Ռուսական կողմը հայտարարել է նաև, որ ԱԹՍ-ն թռել է անջատված հաղորդիչներով։

«Օդում սահմանախախտին նույնականացնելու համար օդ են բարձրացվել հերթապահ ՀՕՊ ուժերի կործանիչներ։ Կտրուկ մանևրման արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ին MQ-9 անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել՝ կորցնելով բարձրությունը և բախվելով ջրային մակերևույթի հետ», – նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանմանը հանգեցրած միջադեպի մասին։

 

Տաթև Ֆռանգյան