Ալիևը Շոլցի հետ ասուլիսում խոսել է Լաչինի միջանցքից և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլին կատարած այցի ընթացքում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսում կրկին ստահոդ թեզեր է հնչեցրել և խոսելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրից՝ ի ցույց դրել Բաքվի առավելապաշտական նկրտումները։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման նախաձեռնությունը, որը ներառում է հինգ սկզբունք, առաջ է քաշել Ադրբեջանը, և այդ սկզբունքների հիման վրա կարող է խաղաղության պայմանագիր կնքվել երկու երկրների միջև»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ Հայաստանը չպետք է բաց թողնի այդ հնարավորությունը։

Բացի այդ՝ նա արդարացրել է Արցախյան 44-օրյա պատերազմը, Բաքվի կողմից ռազմական ուժի կիրառումը՝ նշելով, որ «Հայաստանին պարտության են մատնել» ու հեռացրել՝ «ապացուցելով, որ Ղարաբաղն Ադրբեջան է»։

Անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ալիևը կրկին պնդել է, թե Լաչինի միջանցքը փակ չէ։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանն աջակցում է ԵՄ նախագահ Շառլ Միշելին ու Բրյուսելյան խաղաղության օրակարգը։

«Ադրբեջանի դիրքորոշումը բաղկացած է երկու մոտեցումներից. առաջին մոտեցումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, երկրորդ մոտեցումը՝ «Ադրբեջանի Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության» իրականացումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան