Վերացրո՛ւ շրջափակումն այսօր, անհապա՛ղ․ Ռասմուսենի ուղերձը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Այսօր ես հստակ ուղերձ եմ ուղարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում եմ՝ վերացրու Լաչինի միջանցքի շրջափակումն այսօր անհապաղ»,- Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Նա հայտնեց, որ վերջին անգամ ՀՀ այցելել է 2012-ին, և այդ տարիներից ի վեր շատ փոփոխություններ են եղել ՀՀ-ում։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ է ժամանել ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի օգնի կառավարությանը ամրապնդել կապերը Արևմուտքի, Եվրամիության հետ։ Իր՝ ՀՀ մարզեր այցի մասին ասաց․ «Այսօր այցելել եմ ՀՀ հարավային մարզեր, որպեսզի իմ աչքով տեսնեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Հայաստանի։ Այցելել եմ

Ջերմուկ, քաղաքապետն ասաց, թե ինչ բացասական ազդեցություն են ունեցել ադրբեջանական հարձակումները քաղաքի վրա»։
Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր նաև այցելել է Լաչինի միջանցք։ Այս առիթով նա նշեց․ «Ինչպես գիտեք՝ Լաչինի միջանցքը միակ կապն է ՀՀ-ի և ԼՂ-ում հայկական բնակչության միջև։

Անցած տարվա դեկտեմբերից ՀՀ-ի և ԼՂ-ի միջև ճանապարհը շրջափակված է։ Այս շրջափակումը ո՛չ մարդկային է, ո՛չ էլ օրինական։
Ես հանդիպեցի մարդկանց, որոնք ապրել են ԼՂ-ում, և իրենք ինձ պատմեցին այն ճգնաժամային իրավիճակի մասին, որ տիրում է ԼՂ-ում։ Շրջափակում նշանակում է, որ պարենային ապրանքների ու դեղորայքի շատ փոքր քանակ կարելի է տեղափոխել ԼՂ։ Դա նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս ԼՂ-ում։ Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի հետ, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։

Այս շրջափակումն ապօինական է, ՄԱԿ-ի միջազգային դատարանը շաբաթներ առաջ որոշել է, որ Ադրբեջանը պարտավորություն ունի բացել միջանցքը ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչանի միջանցքով և հասանելիությունը ԼՂ։ Որոշումը պարտադիր է, որը նշանակում է՝ Ադրբեջանը պարտավոր է միջանցքի հասանելիությունն ապահովել ազատ տեղաշարժի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։