Մեծ ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանը չի հավատում մեր դատական համակարգին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
Բոլորը

«Ես գնահատում եմ պարոն Թորոսյանի ձգտումը՝ իր հետ աշխատած մարդուն դժվար իրավիճակում պաշտպանելու , նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու համար: Սա ևս մի ապացույց է, թե ինչպիսի ժողովրդավար կուսակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը»: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի` վերջին գրառումների վերաբերյալ հարցին։

Նշենք, որ Թորոսյանը, անդրադառնալով առողջապահության նախկին փոխնախարար, քաղաքապետի ներկայիս տեղակալ Գևորգ Սիմոնյանի դեմ հարուցված քրգործին, մարտի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հիմա եմ հասկանում, թե ինչու են դատարանները հաճախ մերժում նախաքննական մարմինների միջնորդությունները: Նման որակի գործերի միջնորդությունները այլ ճակատագրի արժանանալ չէին էլ կարող»։ Մյուս գրառումն էլ նա վերնագրել էր այսպես. «Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում, կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը»։ Թորոսյանը նած նշել էր, որ Գևորգ Սիմոնյանի մեղավորությունը հիմնված է ենթադրությունների հիման վրա»։

«Իրավական առումով հարցի պատասխանը կտա նախաքննությունը, հետագայում դատաքննությունը, որը ենթադրվում է` լինելու է հրապարակային, եթե գործը հասնի դատաքննության փուլին»,- ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով դիտարկմանը՝ փաստորեն իր թիմակիցը՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը չի հավատում դատաիրավական համակարգին ու արդարադատությանը, Փաշինյանը նշեց. «Մեր երկրում Աստծուն չհավատացող հոգևորականներ կան, մեծ ողբերգություն չի, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում»։
Դիտարկմանը՝ Ձեզ չի հավատում Թորոսյանը, Փաշինյանն արձագանքեց. «Առավել ևս՝ մեծ ողբերգություն չի»:
Անդրադառնալով լրագրողի հաջորդ հարցին, թե արդյոք տեղեկություններ կան այն մասին, որ առաջիկա օրերին գլխավոր դատախազը կարող է խորհրդարան գնալ Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով` Փաշինյանն ասաց, որ տեղեկություններ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։