ԱԱԾ-ում մաքրումների կարիք կար. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ասում եք՝ հնարավոր էսկալացիայի վտանգ կա․ անցած երկու տարիների ընթացքում ի՞նչ է արել ՀՀ կառավարությունը, որպեսզի կարողանա դիմակայել ադրբեջանական հնարավոր էսկալացիային։ ի՞նչ է արվել բանակի բարեփոխման, սահմանների կայունացման համար, ռազմամթերք, զինամթերք ձեռք բերվե՞լ է, ի՞նչ է արվել «5-րդ շարասյան» դեմ, որոնց պատճառով, ըստ ձեզ, պատերազմը պարտվեցինք։ Այսօր հրավիրված ասուլիսում, Factot TV-ի այս հարցին ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դա հետո պիտի պարզվեր, որ ԱԱԾ-ում էլ մաքրումների կարիք կար։ Ոչ մեկի մոտ հարց չի ծագում, որ ԱԱԾ-ում 1 տարվա ընթացքում լրտեսության հարցերով ավելի շատ գործ է հարուցվում, ավելի շատ մարդ է ձերբակալվում, քան նախորդ 15 – 20 տարիներին՝ միասին վերցրած։ Նախկինում չկայի՞ն այդ նույն երևույթները․ ակնհայտորեն այդպես չէ։

Ընդունում եմ ձեր հարցի լեգիտիմությունը, կարևորությունը և սրությունը, բայց բացի նրանից, ինչ այդ թեմաներով հրապարակվել է, որևէ լրացուցիչ բան չեմ կարող հրապարակել։

Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսում վարչապետը հայտարարել էր․ «Պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։
Փաշինյանը, անդրադառնալով պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշեց, որ ռազմական բյուջեն կրկնապատկվել է, բանակում ատեստավորում է իրականացվում, ԶՈւ-ում իրականացվում է «Պաշտան հայրենյաց» ծրագիրը և այլն։

Դիտարկմանը, թե տեսնում ենք նաև տնակներում ապրող զինվորների, վարչապետն արձագանքեց․ «Այո, բայց նաև տեսնում ենք կառուցվող տնակներ, Հայաստան ներկրվող մշտական տեղակայման վայրեր։ Խոսում եք բանակում առկա թերություններից, ոչ մեկը այդ թերությունները ավելի լավ չի տեսնում, քան ես կամ պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը։

Մենք փորձելու ենք նախ ամեն ինչ անել, որ էսկալացիա չլինի: Լինելու դեպքում ինչ հնարավոր է անել՝ կանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։