Փաշինյանը` ՀՀ-ում անցանկալի ճանաչված անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բոլորը

Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ՝ օրենսդրության հիման վրա: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարված մարդկանց մասին հարցին:
Նշենք, որ լրագրողը նաև առաջարկեց հրապարակել ամբողջական ցանկ` այն մարդկանց անուններով, որոնց արգելված է Հայաստան մուտք գործել, որտեղ նաև նշված կլինեն այդ որոշման պատճառները։

«Սա հարցի իրավական մասը, իսկ եթե ավելի գլոբալ, ապա Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ։ Հայաստանն իրավունք ունի նաև իր ինքնիշխան գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։
Ասում եք՝ այսինչ մարդը բավականին հայամետ է: Եթե որևէ մեկն ասում է՝ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա: Ասում էին՝ մենք գիտենք, որ խոստացել է, հարյուր տոկոսով: Այդ մարդիկ պարտավոր են Հայաստանի նկատմամբ ունենալ հարգանք, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։

Դուք ասում եք՝ որոշ մարդիկ չեն կարողանում Հայաստան մուտք գործել, տարբեր երկրների քաղաքացիներ կան: Եթե նրանք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում էին, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։