Բելառուսում ուժի մեջ են մտնում մահապատժի վերաբերյալ փոփոխությունները

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 25-ից Բելառուսում ուժի մեջ են մտնում քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պետական դավաճանության համար մահապատիժ են նախատեսում պաշտոնյաների և զինվորականների համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ ահաբեկչության քարոզչության և բանակը վարկաբեկելու համար։ Բելառուսի ազգային իրավական ինտերնետային պորտալում հրապարակվել է «Քրեական պատասխանատվության մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթում ասվում է, որ այս օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր հետո։ Մարտի 9-ին օրենքը ստորագրել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նշվում է, որ փաստաթղթի հիմնական նպատակը «ծայրահեղական (ահաբեկչական) և հակապետական հանցագործությունների դեմ հակազդեցության ուժեղացումն է»։

Պաշտոնատար անձի կողմից կատարված «պետության դեմ դավաճանության համար» քրեական պատասխանատվությունը տարածվում է պետական պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Միաժամանակ, պաշտոնատար անձի կամ զինվորականի կողմից կատարված «պետության դեմ դավաճանության համար» սահմանվում է պատժի բացառիկ միջոց՝ մահապատիժ կիրառելու հնարավորություն։

Տաթև Ֆռանգյան