ՔՊ-ում շատերը կարող են լինել վարչապետի թեկնածու. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստեղծման առաջին օրից եղել է ժողովրդավարական կուսակցություն: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Ժողովրդավարական կուսակցություն» նշանակում է, որ լիդերները ձևավորվում են ընտրություններով: Կուսակցության բոլոր համաժողովներում, բոլոր ընտրություններում ես եղել եմ թեկնածուներից մեկը: Ես ավելի թեկնածու չեմ եղել, քան մյուսները, և պակաս թեկնածու չեմ եղել, քան մյուսները: Սրա մասին բոլորը գիտեն: Երկար ժամանակ կուսակցության վարչության նախագահի թեկնածու չեմ առաջադրվել, չեմ էլ ընտրվել: Ինչո՞ւ չեմ արել. որովհետև չեմ ցանկացել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» լինի մեկ անձի կուսակցություն»,- նշեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ ՔՊ-ի կանոնադրության մեջ գրված է՝ կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ընտրվել կուսակցության մարմիններում: Փաշինյանն ավելացրեց, որ խորհրդարանական կառավարման ժամանակ կուսակցության վարչության նախագահը «ավտոմատ» դառնում է կուսակցության վարչապետի թեկնածու:

«2021 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեր քաղաքական թիմին հավաքել եմ և պահանջել եմ, որ քննարկեն, թե արդյոք ես այն մա՞րդն եմ, ով այս պայմաններում պետք է կուսակցությունն առաջնորդի արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Մենք ունեցել ենք շատ բաց և անկեղծ խոսակցություն: Ես իմ խնդիրներն եմ ներկայացրել, փորձել եմ հիմնավորել, թե ինչով կարող եմ լինել վատ թեկնածու այս պայմաններում, ինչով կարող եմ լավ թեկնածու լինել»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։