Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Բոլորը

ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, և նա պետք է կատարի այդ դերակատարումը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, հետևաբար պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեն ԼՂ անվտանգությունը:

Համաձայն եռակողմ հայտարարության և դրանից հետո ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որով նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել ԼՂ, այս ամենով արձանագրվել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ այն պատճառով, որ Հայաստանը, ցավոք, 44-օրյա պատերազմում պարտության պատճառով չի կարող լիարժեք կատարել այդ գործառույթը: Հետևաբար, այս բոլոր փաստարկները ի մի բերելով՝ պետք է արձանագրել, որ ԼՂ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է:

Մյուս կողմից՝ ԼՂ-ում կա պաշտպանության բանակ, որն Ադրբեջանը փորձում է ներկայացնել որպես Հայաստանի բանակ: Հայաստանը բանակ չունի ԼՂ-ում»:
Փաշինյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը նաև փորձում է հիմնավորել, որ Արցախի ՊԲ-ն պետք է լուծարվի, գոյություն չունենա։
«Եթե ցեղասպանության և էթնիկ զտման ակնհայտ վտանգ չլինի ԼՂ հայության համար, առնվազն այդ մասշտաբով բանակ պահելու կարիք ԼՂ-ն չի ունենա: Այս նեղ վիճակում ԼՂ-ում միլիարդներ են ծախսում այդ բանակը պահելու համար: ԼՂ ՊԲ-ի գոյությունը ամենամեծ ապացույցն է ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստությունների»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։