Պարտավորվում եմ ստորագրել փաստաթուղթ, որը չի լինի երազանքի փաստաթուղթ, բայց նաև հայացք փախցնելու առիթ չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
Բոլորը

Բրյուսելյան ֆորմատի մեջ ֆունդամենտալ խնդիր ենք տեսել, որ բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրը այն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Ես 2021-ի դեկտեմբերի 14-ին, բրյուսելյան հանդիպումից հետո ես գրառում արեցի, որ մենք պայմանավորվել ենք, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-հորադիզ երկաթուղին գործարկում ենք, որը պետք է գործի երկրների օրենքներին համապատասխան, այն երկրների տարածքով, որտեղով անցնում է: Ես հենց եռակողմ հանդիպման սենյակից եմ այդ գրառումն արել՝ բովանդակությունը տեղում ստուգելով և հարցնելով՝ ճի՞շտ եմ հասկանում, էս ենք պայմանավորվե՞լ: Այո, էս ենք պայմանավորվել: Գրառումից հետո նաև կառավարության նիստում եմ արել հայտարարություն, բայց մինչև հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսել: Ի՞նչն է պատճառը, որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց, երբ պայմանավորվածությունը պետք էր գրավոր ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել:
Բրյուսելի ֆորմատով մենք տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որոնք չեն իրագործվել, ներառյալ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ:

Կա երկրորդ նյուանսը. Կա խոսույթ, որ երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանը մեծանում է, և դա ճիշտ է: Բայց Բրյուսելը ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք անգամ ավելացնում են էսկալացիայի վտանգը: Ես ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը ընդդեմ Հայաստանի, տեղի է ունեցել Բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանն այս պահին հայտարարում է, որ համաձայն է բրյուսելյան ֆորմատով աշխատանքը շարունակելուն, բայց եկեք ուրեմն այն, ինչ պայմանավորվել ենք, սկսենք դրանք իրագործելուց. «Որովհետև եթե 10-ից ավելի պայմանավորվածություն կա, որոնք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանք կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են ԼՂ-ին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն: Եկեք սկսենք երկաթուղուց, սկսենք գերիների ազատ արձակումից, սկսենք զորքերի հետ քաշման պայմանավորվածությունից:

ԵՄ միջնորդության հետ կապված՝ մենք ունենք ակնհայտ փաստ․ մենք Բրյուսելում ունեցել ենք ոչ այդքան արդյունավետ հանդիպումներ, իսկ Պրահայում քառակողմ ֆորմատով ունեցել ենք, թերևս, ամենաարդյունավետ բանակցությունները, որոնք կոնկրետ արդյունքով են պսակվել։
Հիմա Ադրբեջանը ասում է՝ ես արդյունավետ ֆորմատով պատրաստ չեմ աշխատել»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ կարող ենք հնգակողմ անել՝ հրավիրել ԱՄՆ-ին, Գերմանիային:

«Մեծ հաշվով, եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ընդամենը էսկալացիաներն արդարացնելու համար, դա մեզ համար ընդունելի չէ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պատրաստ է իր վրա վերցնել փաստաթղթերի ստորագրման պատասխանատվությունը, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից՝ հայացք փախցնելու առիթ չեն տա:

Մանրամասները՝ տեսանյութում։