Ուկրաինան դոսյեներ է կազմել 600 ռուս ռազմական հրամանատարների, այդ թվում՝ Պուտինի վերաբերյալ․ The Guardian

Լուրեր

26.02.2026 | 19:54
Վահագնի թաղամասից մինչև իսպանական ծովափ. ինչ գույքեր են ուզում բռնագանձել Վահե Հակոբյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 19:42
Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
26.02.2026 | 19:28
Ալիևը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիր է բացել
26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
Բոլորը

Ուկրաինացի դատախազները հարյուրավոր դոսյեներ են կազմել 600 ռուս ռազմական հրամանատարների հետ կապված, որոնց կասկածում են Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների մեջ, գրում է The Guardian-ը։

Դատախազները Guardian-ին են ներկայացրել իրենց կազմած աղյուսակը՝ 4 մետր երկարությամբ և 1,5 մետր լայնությամբ: Այն պարունակում է կասկածյալների անուններն ու լուսանկարները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել Ուկրաինայում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուից և նախագահ Վլադիմիր Պուտինից մինչև գնդապետներ և այլ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Մենք սկսել ենք դոսյեներ հավաքել ռուս հրամանատարների ու գեներալների դեմ անցյալ տարվանից»,- լրատվամիջոցին ասել է Խարկովի շրջանի գլխավոր դատախազ Ալեքսանդր Ֆիլչակովը։

Կասկածյալների թվում է գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, որը գլխավորել է Մարիուպոլի եռամսյա պաշարումը, որտեղ, ուկրաինական իշխանությունների գնահատմամբ, զոհվել է 22 հազար մարդ։ Բացի այդ, Միզինցևը ղեկավարել է Սիրիայում արշավանքները և, ըստ ռազմական փորձագետների, նա մասամբ օգտագործել է այդ փորձը Մարիուպոլում։ 2022 թվականի մարտին բրիտանական կառավարությունն անհատական պատժամիջոցներ էր սահմանել Միզինցևի դեմ։

Եվս մեկ սպա է 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Ազատբեկ Օմուրբեկովը։ Այս բրիգադը գործել է Բուչայում, իսկ դրանում ներառված զինվորականները մեղադրվում են քաղաքացիական անձանց սպանության, բռնաբարության և խոշտանգումների մեջ։

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր հերթին այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ հանցագործությունների և ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի ստեղծման կոալիցիային միացել է ևս երկու երկիր։ Կուլեբան չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

«32 պետություններ այժմ միասին աշխատում են Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար: Պուտինը և նրա գործընկերները կկանգնեն դատարանի առաջ»,- գրել է Կուլեբան թվիթերյան իր էջում։

Էմմա Չոբանյան