Սթափ եմ եղել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Դուք ասացիք, որ ՀՀ-ի և Արցախի շուրջը կա էսկալացիայի վտանգ։ Ի՞նչ է անում այդ դեպքում ՀՀ իշխանությունը։ Ասում եք, որ կարմիր գծեր կան։ եթե դրանք հատվեն, հրաժարական կտա՞ք»,-այսօր հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այս հարցին՝ նշեց․ «Ես ՀՀ պատմության մեջ ամենաշատ հրաժարական ներկայացրած ղեկավարն եմ։ Ձեր ասածը մի քանի անգամ տեղի է ունեցել։ Հրաժարական էլ է եղել, փաստաթուղթ ստորագրելն էլ է եղել, չստորագրելն էլ։ Ձեր ասածը տեսական չէ»։

«Եռակողմ հայտարարությունը, որ ստորագրել էի, ես էլ երջանիկ չէի։ Կաբինետում եղած քաղաքական թիմի, ԱԽ անդամներից գիտեն, թե ինչ պայմաններում և ինչ վիճակում եմ ստորագրել։ Վիճակը, ամենակարևորը, սթափ է եղել։ Ծանր է եղել և տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն և ԼՂ-ն կարողանում են իրենց շահերը հետապնդել։ Այն ժամանակ դա կապիտուլյացիա անվանվեց, բայց այսօր ՀՀ թե՛ ընդդիմության, իշխանության ներկայացուցիչները, թե՛ իրավապաշտպաններն ամեն օր հղում են անում այդ եռակողմ հայտարարությանը։ Միջազգային դատարանն իր որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ հիմնավորվել է եռակողմ հայտարարությամբ»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ մեր խնդիրն է երաշխիքների ինստիտուտի բացակայությունը կամ չգործելը, որի հետևանքով այդ եռակողմ հայտարարությունը չի գործում։ Եթե ուղիղ ասենք, ապա ես ասել եմ, թե ինչ կստորագրեմ։ Չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ ձեր աչքերի մեջ նայել․․․

Ես խնդիրը գիտեմ ամբողջ խորությամբ՝ գենետիկ մակարդակում և գիտեմ նաև լուծումները։ Կստացվի՞, չգիտեմ՝ մի պատճառով, որովհետև այսօրվա աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի, թե մի ամիս հետո ինչ է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։