Շվեդիայի վարչապետը չի բացառել Ստոկհոլմից առաջ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտնել է, որ հավանականությունը, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի մաս կազմի նախքան Շվեդիայի միանալը, մեծացել է, թեև Ստոկհոլմի անդամակցությունը միայն ժամանակի հարց է, գրում է Reuters-ը։

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել անցյալ տարի, սակայն բախվել են Թուրքիայի իշխանությունների առարկություններին, որոնք ասում են, որ երկու երկրներն ունեն ահաբեկչական խմբավորումների անդամներ: Անցած շաբաթ Բրյուսելում երկրները վերսկսել են գործընթացի շուրջ բանակցությունները։

Անկարան հստակեցրել է, որ Շվեդիայի անդամակցության հետ կապված ավելի շատ առարկություններ ունի, քան Ֆինլանդիան։ Քրիստերսոնը նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում դեռ պահպանվում է, ինչը նշանակում է, որ Սկանդինավյան երկու երկրները կարող են դաշինքին չմիանալ այնպես, ինչպես իրենք են նախընտրում:

«Այն, ինչի հետ մենք բախվել ենք վերջին շաբաթներին, այն է, որ տարբեր ժամանակներում անդամակցության հավանականությունը մեծացել է։ Սակայն խոսքը ոչ թե Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին է, այլ դրա ժամկետի»,- ասել է Քրիստերսոնը։

Էմմա Չոբանյան