Վրաստանի ընդդիմադիրները մեկնել են Բրյուսել և Ստրասբուրգ՝ ԵՄ կառույցներում հանդիպումներ ունենալու

Լուրեր

26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ Ստրասբուրգում և Բրյուսելում հանդիպումներ կունենան եվրոպացի պաշտոնյաների հետ։ «Գրուզիա օնլայնի» փոխացմամբ՝ «Դրոա», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցությունների ներկայացուցիչները համատեղ այցով մեկնել են Ստրասբուրգ և Բրյուսել։

Վրաց ընդդիմադիրները ծրագրում են հանդիպումներ ունենալ Եվրամիության կառույցներում։ Նրանց խոսքով՝ այցի նպատակն է քննարկել այն խնդիրները, որոնք առկա են՝ կապված Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակի հետ։

«Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվությունն ու աշխատել Թբիլիսիի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ուղղությամբ։

«Մենք՝ ընդդիմությունը, պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել և հնարավորինս շատ աշխատել, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, սակայն դրա համար անհրաժեշտ է մեր եվրոպացի գործընկերների աջակցությունը։ Մենք հանդիպումներ կունենանք Եվրախորհրդարանի անդամների, Եվրահանձնաժողովի, բոլոր գերատեսչությունների և քաղաքական խմբերի հետ, որոնք աշխատում և աջակցում են Վրաստանին։ Ամեն ինչ առջևում է, և ես վստահ եմ, որ նույն համախմբվածությամբ, ինչպես մինչ այժմ, մենք մեծ հաղթանակ կտանենք»,- ասել է Գեորգի Վաշաձեն։

Տաթև Ֆռանգյան