Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Լուրեր

14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:47
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
Բոլորը

2023 թ. փետրվարի 1-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կրթաթոշակ կտրամադրվի 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալակիրների։

Ոսկե մեդալի են արժանացել՝

Միրաքյան Կամո – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Բարսեղյան Արեգ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա

Արծաթե մեդալի են արժանացել՝

Բաղդասարյան Վահան- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Մկրտչյան Արեգ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Ղազարյան Ալեն – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Առաքելյան Մարիա – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Պետրոսյան Համլետ – «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Բրոնզե մեդալների են արժանացել՝

Բադալյան Մերի- Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, մաթեմատիկա
Հասրաթյան Արեն – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Եղիազարյան Միքայել – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Եգորյան Ծովակ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Գրիգորյան Վահագն – «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Անդրիասյան Հայկ – «Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան, մաթեմատիկա
Դարբինյան Աղասի – «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, մաթեմատիկա
Գրիգորյան Ալեքս – «Քվանտ» վարժարան, 9-րդ դասարան, մաթեմատիկա
Պետրոսյան Վյաչեսլավ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ֆիզիկա
Սարգսյան Տիգրան – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Աբելյան Սամվել – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Գեիկյան Ֆիլյա – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Պարզյան Ռազմիկ- «Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա
Գևորգյան Գագիկ – «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան, ինֆորմատիկա
Ենգոյան Դավիթ – Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները՝

1 Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

2 Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաՄենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլնեզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

3 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

● առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
● երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
● երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։