Թուրքիայի միակ հայկական գյուղում երկրաշարժից վնասները մեծ են, մարդիկ վրաններում են ապրում

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական Duvar-ի լրագրողական խումբն այցելել է երկրում հայկական մնացած միակ՝ Վաֆըք գյուղը ու ներկայացրել ավերիչ երկրաշարժերից հետո տիրող իրավիճակը։

Գյուղի ղեկավար Պերճ Քարթունը պատմել է, որ համայնքում մարդկային կորուստներ չեն եղել, սակայն ֆինանսական վնասները մեծ են։ Նա հայտնել է, որ երկրաշարժից հետո իրենց օգնել են բազմաթիվ մարդիկ հայ համայնքից և Պոլսո Հայոց պատրիարքարանից։

«Երեխաներին ու ծերերին ուղարկեցինք Ստամբուլ։ Գյուղում մնացածները պատսպարվում են վրաններում»,- նշել է Քարթունը։

Երկրաշարժից հետո գյուղի 40 քարե տներից 30-ը լրջորեն վնասվել են։ Գյուղը զբոսաշրջային վայր է, գործել է նաև արտադրություն, որը հիմա կանգ է առել։

«Մենք դուրս ենք գալիս այգիներ, և այգիները լաց են լինում, մենք դուրս ենք գալիս տներ, և տները լաց են լինում: Արդեն գարուն է, բայց մենք չենք կարողանում աշխատել։ Աշխատանքի համար ուժ չունենք»,- ասել է Քարթունը։

Ընդգծելով, որ Հաթայ քաղաքը (Անտիոք) քաղաքակրթությունների կենտրոն է, և որ այդ տարածքում ապրում են տարբեր էթնիկ և կրոնական համայնքներ, Քարթունը նշել է․ «Մենք ակնկալում ենք, որ իշխանություններն անեն այն, ինչ անհրաժեշտ է Հաթայը վերականգնելու համար: Մենք պետք է վերականգնենք պատմական վայրերը և վերադարձնենք դրանք մարդկանց: Մենք ուզում ենք, որ մեր Հաթայը վերականգնվի»։

Էմմա Չոբանյան