Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Բաքվից փոխանցված առաջարկներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
Բոլորը

«Շատ հաճախ մեր հանրային հարթակներում, սոցցանցերում որպես ահազանգ ներկայացվում է, թե Կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել: Ես ուզում եմ ձեզ հավաստիացրել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1, 2, 3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն կլինի, ոչ թե վատ նորություն, ոովհետև դա կնշանակի, որ բանակցային գործընթացներում մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց արդյունք է, որը պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԼՂ Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությանը, որով պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Փետրվարի կեսերին մենք մեր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել էինք Ադբեջանին և 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ: Ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով: Կարող եմ ասել հետևյալը. պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ: Առաջինը՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն և բնականաբար կարմիր գիծ է մեզ համար:

Հաջորդը՝ տեսնում ենք, որ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ: Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար: Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է, ձգտում է, դա մեր մեկնաբանությունն է, քանի որ Ադրբեջանի առաջարկներում նշված չէ, որ սույն պայմանագրով ստանում է ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն: Եթե ես սա ասում եմ, համոզված եմ, որ այդ հիմնավորումները կարող եմ բերել»,- նշեց Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, ըստ վարչապետի, այն է, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք պայմանագրի նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք:

«Դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար, որովհետև մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը որևէ կերպ փակ չպետք է լիներ, իսկ Լաչինի միջանցքը փակ է: Հետևաբար, սա ավելի է ընդգծում Երևանի զգայունությունը այն հարցում, որ որևէ ստորագրվող փաստաթուղթ պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային երաշխիք. այդ ամենը բացակա է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը չափազանց կարևոր է:
«Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի՝ այդ հարցի առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև, և նաև պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Որովհետև Մյունխենում Ադրբեջանի նախագահն ինքն ասաց, որ կա միջազգային պայմանավորվածություն, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների հարցը, որից հետո տեղի է ունեցել երկու հանդիպում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանն առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Տեսանք՝ բառամթերքը մեկ ամսվա ընթացքում ինչպես փոխվեց:

ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունն ինքը պետք է որոշի»,- շեշտեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։