Ռուսաստանի հետ հացահատիկային գործարքը երկարացվել է 60 օրով․ Գրուշկո

Լուրեր

26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
Բոլորը

Ռուսաստանի հետ հացահատիկային գործարքը երկարաձգվել է 60 օրով, դրա փաթեթային բնույթը հաստատվել է՝ պայմանով, որ «ռուսական կողմին տրված բոլոր խոստումները կկատարվեն»։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր փոխնախարար Սերգեյ Վերշինինը երեկ հայտարարել է, որ գործարքն իսկապես երկարաձգվել է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն երկարաձգվի 60 օրով, վերահաստատվել է դրա փաթեթային բնույթը՝ պայմանով, որ կատարվեն բոլոր այն խոստումները, որ տրվել են Ռուսաստանին հենց երկրորդ փուլի իրականացման հետ, իսկ դա բոլոր ուղղակի և անուղղակի պատժամիջոցների վերացումն է միջազգային գլոբալ շուկաներ գյուղմթերքների մատակարարման համար»,- ասել է նա լրագրողներին։

Հացահատիկային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը պատասխանատու է նավերի տեղաշարժի համակարգման համար։

Տաթև Ֆռանգյան