Նեդ Փրայսը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության մասին

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին ճեպազրույցում անդրադարձել է Իրանի ու Ադրբեջանի լարված հարաբերություններին, հատկապես իրանական ռազմական ինքնաթիռի սահմանային թռիչքին, որը Թեհրանի պնդմամբ եղել է իրանական տարածքում։ Փրայսը խոսել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Իրան կատարած այցից։

«Լուկաշենկոյի Իրան կատարած այցի մասով, մենք դա տեսնում ենք, ինչ-որ առումով, որպես Իրանի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերությունների ընդլայնում: Անցած տարվա ընթացքում մենք պակաս չենք ունեցել կիսելու մեր մտահոգությունը Իրանի և Ռուսաստանի միջև խորացող հարաբերությունների վերաբերյալ: Մենք խոսել ենք անվտանգության աջակցության առումով, որը Իրանը տրամադրում է Ռուսաստանին, և հակառակը, և մենք նաև նշել ենք, որ Լուկաշենկոն Ռուսաստանին առաջարկածով զիջել է իր ինքնիշխանությունը Կրեմլին, Ռուսաստանին»,-ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակը։

Անդրադառնալով լուրերին, թե Ռուսաստանն, իբր,  ամերիկյան առգրավված զենքերն ուղարկում է Իրան, նա նշել է, որ  տեսել է նման հաղորդումներ, սակայն չի կարող դրանք հաստատել։

«Ինչպես գիտեք, մենք ունենք կայուն մոնիտորինգի ծրագիր, որը դիտարկում է շեղումների հնարավոր դեպքերը: Մենք դեռ այնտեղ ենք, որտեղ եղել ենք՝ այս հակամարտության սկզբից ի վեր: Մենք չենք տեսել արժանահավատ նշաններ, որ անվտանգության աջակցությունը, որը մենք տրամադրել ենք մեր ուկրաինացի գործընկերներին, ուղղվել է որևէ այլ դերակատարի, բայց մենք ուշադիր հետևում ենք դրան»։

Խոսելով  Բաքվի ու Թեհրանի լարված հարաբերություններից ՝ Փրայսը նշել է, որ  Իրանը տարածաշրջանում «չարամիտ խաղացող է»։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Իրանին, իհարկե, Իրանը վաղուց չարամիտ խաղացող է տարածաշրջանում։ Նա զբաղվում է չարամիտ գործունեությամբ, որը սպառնում է իր հարևաններին թե՛ մոտ, թե՛ հեռու: Այսպիսով, մենք մտահոգված ենք այս տեսակի լարվածությամբ: Մեր մոտեցումն էր ներդրում կատարել Ադրբեջանի, Հայաստանի հետ մեր ներգրավվածության մեջ, Հարավային Կովկասում մեր ներգրավվածության մեջ, որպեսզի, ինչպես քիչ առաջ ասում էինք բոլորովին այլ համատեքստում, ստեղծվի Հարավկովկասյան տարածաշրջան, որն ավելի կայուն է, ավելի քիչ հակված հակամարտությունների ու լարվածության»,-ասել է  ԱՄՆ Պետդեպի խոսնակը։

Էմմա Չոբանյան