Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից. հայտնի է նոր խոսնակի անունը

Լուրեր

06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացնում է, որ սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳ նախարար պարոն Արարատ Միրզոյանին՝ օրինակելի առաջնորդության, համատեղ աշխատանքի ու ցուցաբերած վստահության համար։ Ինձ համար մեծ պատիվ, բարձր պատասխանատվություն ու անհամեմատելի փորձառություն էր մեր երկրի համար շատ կարևոր այս մեկուկես տարվա ընթացքում դիվանագիտական առաջնագծում լինելը։ Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։

Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։

Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:

Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք:

Ցանկանում եմ նաև շնորհավորել ու բազում հաջողություններ և անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Անի Բադալյանին: Անի ջան, բարի երթ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունանյանը:

Նա նաև հայտնել է՝ շարունակելու է դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ համակարգում։