Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև հացահատիկային գործարքի երկարաձգման շուրջ բանակցություններ են սկսվել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժնևում մեկնարկել են ՄԱԿ-ի պաշտոնյաների և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի միջև բանակցությունները հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործարքի ժամկետը լրանում է մարտի 18-ին։ Այն ստորագրվել էր 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, ՄԱԿ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև։

Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ կերկարաձգի գործարքը՝ միայն գյուղմթերքի արտահանման վրա ազդող սահմանափակումների վերացման դեպքում։ Չնայած բոլոր հակասություններին՝ փորձագետները կարծում են, որ գործարքը կերկարաձգվի։

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել էր Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների։

«Ռուսաստանը և Ուկրաինան, հավանաբար, չեն ստանա այն ամենը, ինչ ցանկանում են, բայց ես կարծում եմ, որ ներմուծող երկրները կուլիսներում լոբբինգ են իրականացնելու գործարքը երկարաձգելու համար»,- ասել է StoneX-ի ապրանքային ռիսկերի մենեջեր Մեթ Ամերմանը։

Էմմա Չոբանյան