Մալդիվները հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մալդիվների կառավարությունը որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ։ Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մալդիվների կառավարությունը ողջունում է Սաուդյան Արաբիայի, Իրանի և Չինաստանի համատեղ եռակողմ հայտարարությունն առ այն, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել վերսկսել դիվանագիտական հարաբերությունները, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

«Այս դրական և հուսադրող զարգացումների լույսի ներքո՝ Մալդիվների կառավարությունը որոշում է կայացրել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Մալդիվներն Իրանի հետ քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թվականի մայիսի 17-ին, նախկին նախագահ Աբդուլլահ Յամենի օրոք։

Հիշեցնենք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան ևս վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները Չինաստանի գլխավորած միջնորդական բանակցություններից հետո։

Երկու երկրները վերահաստատել են իրենց հարգանքը պետությունների ինքնիշխանության նկատմամբ և երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությունը։ Համաձայնագիրը ներառում է նաև դեսպանատների և ներկայացուցչությունների վերաբացում։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել երկու երկրների միջև տարիների լարվածությունից հետո:

Տաթև Ֆռանգյան