Մոսկվայում տեղի կունենա ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայում ԱԳ փոխնախարարների հանդիպումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մոսկվայում մարտի 15-16-ը տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնել է թուրքական պետական TRT հեռուստալիքը, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել այս շաբաթ նախատեսված քառակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ անցյալ շաբաթ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մոսկվայում սիրիական հարցի շուրջ քառակողմ քննարկումներ են ծրագրվում Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի նախագահի վարչակարգի և Իրանի մասնակցությամբ։

Հավելենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում, 2011 թվականից ի վեր առաջին անգամ, տեղի էր ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտոնյաների՝ ՊՆ ու հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը։

Էմմա Չոբանյան