Թեհրանը հայտնել է Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների՝ մոտ ապագայում հնարավոր հանդիպման մասին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Տեսանելի ապագայում կարող է կազմակերպվել Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպում։ Այս մասին այսօր հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է Tasnim գործակալությունը։

«Իրանն ու Սաուդյան Արաբիան կազմակերպում են արտգործնախարարների հանդիպում։ Հուսով ենք, որ այն կկայանա մոտ ապագայում։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ուղիղ բանակցությունների համար որևէ խոչընդոտ չկա, [հանդիպման կազմակերպման] գործընթացը կիրականացվի դիվանագիտական ուղիներով»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Քանանին տեղեկություններ չի հաղորդել բանակցությունների համար առաջարկվող վայրի մասին՝ նշելով, սակայն, որ այս հարցում արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև Իրաքի և Օմանի դրական դերակատարությունը Թեհրանի և Էր Ռիադի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նրա խոսքով՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ բանակցությունների ութ փուլ է անցկացվել, որոնցից հինգը՝ Բաղդադում, ևս երեքը՝ Մասկատում։

Մարտի 10-ին հայտնի դարձավ իրանա-սաուդական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Կողմերը նախատեսում են դեսպանատները վերաբացել երկու ամսվա ընթացքում։

Տաթև Ֆռանգյան