Նախարարությունը 2022-ին ստի դետեկտոր է ձեռք բերել․ սկսվել է դրա գործարկումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
13.03.2023 | 11:16Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին n\ec Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր ( պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։
Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- նշեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։