Միխեիլ Սաակաշվիլիին ներքին օրգանների անբավարարություն է սպառնում․ Sky News

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Սաակաշվիլին հիվանդանոցում է, ուր նրան ծանր վիճակում տեղափոխել են բանտից։ Բժիշկների կարծիքով՝ քաղաքական գործչին սպառնում է մի քանի ներքին օրգանների անբավարարություն։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի լրագրողներին հաջողվել է փաստաբանների միջոցով մի քանի հարց փոխանցել Սահակաշվիլիին ու դրանց գրավոր պատասխանները ստանալ։

Մեկբանելով իր առողջության վերաբերյալ հարցին՝ Վրաստանի նախկին նախագահը նշում է, որ իր քաշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 120 կգ-ից հասել է 64 կգ-ի։

«Եթե ես 60 կգ պակաս կշռեմ, բժիշկները կանխատեսում են ներքին մի քանի օրգանների գործունեության խախտում»,- անհավասար ձեռագրով գրել է նա։

Քաղաքական գործչի մեկնաբանության լուսանկարը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։ Սաակաշվիլին պատմել է, որ ամբողջ ժամանակն անցկացնում է անկողնում։

«Իմ ոսկորները քանդվում են, և դա տառապալից ցավ է պատճառում»,- հավելել է նա:

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն բրիտանացի լրագրողներին հաստատել է, որ իր պաշտպանյալի վիճակը օրեցօր վատանում է։

«Սարսափելի տեսարան է։ Նա նման է նացիստական ​​Գերմանիայի համակենտրոնացման ճամբարի բանտարկյալի»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անեն մարտի սկզբին Վրաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները, Սաակաշվիլին գրել է․ «Եղեք չափազանց զգոն, պատրատ եղեք կարճ ժամանակում մոբիլիզացվելու՝ օլիգարխների ռեժիմի՝ վրեժխնդիր լինելու տրամադրվածությունների պատճառով»։

Տաթև Ֆռանգյան