Ռուսաստանը պատերազմը կարող է ևս 2 տարի շարունակել․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
Բոլորը

Հետախուզական որոշ ուսումնասիրությունների համաձայն, Ռուսաստանն այս պատերազմը կարող է շարունակել եւս երկու տարի: Դրա համար ռեսուրսներ այն ունի, եւ պակասն էլ լրացնում է ժողովրդի բարեկեցության հաշվին: Լիտվայի հետախուզությունն այս հարցում մեծ մտավախություններ ունի:

Լիտվայի ռազմական հետախուզության համաձայն, Ռուսաստանն ունի բավարար ռեսուրսներ պատերազմը եւս երկու տարի շարունակելու համար: Հետախուզության պետի խոսքերով, դա տեղի կունենա, եթե պատերազմը շարունակվի նման տեմպերով:

Հետախուզության ղեկավար Էլեգիուս Պաուլավիչյուսի խոսքերով, «Թե որքան ժամանակ Ռուսաստանը կկարողանա շարունակել պատերազմել, կախված կլինի նաև այն հանգամանքից, թե այդ երկրի զինված ուժերն ինչպիսի աջակցություն կստանան այլ պետություններից»: Ռուսաստանին աջակցելու հավանական պետությունների շարքին է նա դասում Իրանն ու Հյուսիսային Կորեան:

Պաուլավիչուսը ներկայացրել է Լիտվայի հետախուզական ծառայությունների կողմից երկրին սպառնացող սպառնալիքների մասին զեկույց, որտեղ նաև ասվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների հետ կապեր ունեցող հաքերները բազմիցս փորձել են ներխուժել Լիտվայի կառավարության համակարգչային ցանցեր:

‘’Նրանց առաջնահերթությունը մնում է Լիտվայի ներքին և արտաքին գործերին առնչվող տեղեկատվության շարունակական երկարաժամկետ հավաքագրումը’’, – նշել են երկրի հետախուզական ծառայությունները։

Զեկույցում չի նշվում, թե արդյոք հաքերային փորձերը հաջող են եղել, թե ոչ։

Լիտվայի հետախուզական ծառայությունները նշում են, որ պատժամիջոցները չեն նվազեցրել զինված իր ուժերին ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը, քանի որ այս երկրի իշխանություններն այժմ ռեսուրսներ են հայթայթում բնակչության բարեկեցությունը ապահովելու ֆոնդերից:

Ռուսաստանը «միջնորդների երկար շղթաներ» է կիրառում, պատժամիջոցներից խուսափելով, արևմտյան տեխնոլոգիաներ գնելու համար: Այս ընթացքում նրա բանակն ադապտացվում է Արևմուտքի հետ երկարաժամկետ առճակատմանը և մտադիր է զարկ տալ Բալթիկ ծովի տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը վերականգնելու ջանքերին:

«Դա մեծապես կախված կլինի Ուկրաինայի պատերազմի տևողությունից և արդյունքից: Որքան երկար և թանկ լինի պատերազմը, այնքան ավելի երկար ժամանակ կպահանջվի»,- ասված է զեկույցում։