Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց

Լուրեր

09.07.2026 | 18:00
Սպասում եմ ամեն սցենարի. Նարեկ Կարապետյանը` Ծառուկյանի նման ձերբակալվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 17:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
09.07.2026 | 17:41
Խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ընտրություններով, այլ ՍԴ-ի որոշմամբ․ ՀՅԴ Բյուրո
09.07.2026 | 17:30
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է Բուշերի ԱԷԿ-ի մերձակայքին
09.07.2026 | 17:22
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
09.07.2026 | 17:11
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
09.07.2026 | 17:01
Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը նվաստացնող էր, ուժի կիրառումը՝ անհամաչափ․ իրավապաշտպանները անկախ քննություն են պահանջում
09.07.2026 | 16:50
Սամվել Կարապետյանի դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.07.2026 | 16:47
«Կրասնոդարի» սան․ «Շոկի մեջ եմ, որ Սպերցյանը տեղափոխվեց «Ալ Ահլի»»
09.07.2026 | 16:36
Սևանի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն. քանդվել են Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Նիկոյանի որդու և Արմեն Աշոտյանի եղբոր շինությունները
09.07.2026 | 16:25
Չարենցավանի ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել  գերեզմանոց տանող ճանապարհին
09.07.2026 | 16:16
Իտալիան արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի. նրանց կասկածում են լրտեսության մեջ
09.07.2026 | 16:07
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
09.07.2026 | 15:55
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
09.07.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստստեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Factor.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մարտի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։

Նշենք, որ այս գործով երեկ կալանավորվել էր «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք: Գործով ընդհանուր անցնում է 11 հոգի, խափանման միջոց կիրառվել է 3-ի նկատմամաբ, իսկ 8-ն ազատ են արձակվել` ձերբակալության համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ այս գործով պետությանը 119 մլն դրամի վնաս է պատճառվել։ Ըստ կառույցի` Գևորգ Սիմոնյանը, քավոր-սանիկական կապեր ունենալով Բաբկեն Շահումյանի հետ, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ստացիոնար բուժման երկար ժամկերտներ է նշել` պետությունից գումար ստանալու նպատակով։

Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններին սուր քննադատություններով անդրադառնում է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, որի պաշտոնավարման ընթացքում էլ տեղի է ունեցել ենթադրյալ չարաշահումը։ Թորոսյանը հերթական ֆեյսբուքայն գրառման մեջ նշում է` այդ շրջանում կայացրել են այնպիսի որոշումներ, որ հնարավոր լինի շատ կյանքեր փրկել։

«Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար: Մեր բազմաթիվ հայրենակիցներ են բախվել վերոշարադրյալ խնդրին, ավելին հաճախ լսել այդ չարաբաստիկ արտահայտությունը, որ «վերադասը պետք է որոշի այդ հարցի լուծումը», քանի որ ինքը վախենում է պատասխանատվությունից:
Ուրեմն, կովիդի ժամանակ ամբողջ աշխարհում կար մահճակալների դեֆիցիտ և վստահ եմ բոլորն են հիշում այն կադրերը, թե ինչպես են տարբեր զարգացած և հարուստ երկրներում կովիդով հիվանդ պացիենտները «բուժում» ստանում բժշկական կենտրոնների միջանցքներում և բակերում` բաց երկնքի տակ: Եվ որպեսզի մեր մոտ նման իրավիճակ չստեղծվի կառավարությունը որոշեց, որ ամեն ինչ անելու ենք հնարավորինս շատ մահճակալային ֆոնդ ունենալու համար, իսկ համավարակի առաջին պիկի ժամանակ առողջապահության նախարարությունում որոշվեց, որ ստեղծվելու են խմբեր, որոնք այցելելու է ԲԿ-ներ, որպեսզի արդեն իսկ թեթև պացիենտներին գրեթե հարկադրաբար դուրս գրեն` շատ ծանր պացիենտների համար ազատ մահճակալներ ապահովելու նպատակով: Մենք նաև քննադատվել ենք սրա համար, թե ինչու ենք այդ թեթև հարկադրանքը կիրառում և բազմաթիվ պացիենտներ. չէին էլ ուզում դուրս գրվել, այլ ուզում են «մինչև վերջ» ապաքինվել հենց ԲԿ-ներում։
Վստահ եմ, գրեթե ոչ մի երկրում նման մեխանիզմ չի եղել և մեր մոտ էլ կարող էր չլինել ու ոչ ոք մեզ չէր կարող հետագայում մեղադրել, թե ինչու նման բան չենք արել: Իհարկե մենք այդ դեպքում ավելի շատ ծանրացած դեպքեր կունենայինք և դժբախտաբար նաև ավելի շատ մահեր: Այդ խմբերի վրա դրված է եղել մեկ պարտականություն` իրենց բժշկական գիտելիքները օգտագործելով ապահովել հնարավորինս շատ ազատ մահճակալներ, ինչը և նրանք պատշաճ արել են:
Բայց հիմա, փաստորեն այդ խմբի բժիշկները և կովիդի բուժումը համակարգող տեղակալներից մեկը անհիմն մեղադրվում են ինչ-որ ֆինանսական վերահսկողություն պատշաճ չկատարելու մեջ: Ըստ էության, եթե չլիներ ավելի շատ կյանքեր փրկելու համար ընդունված վերոնշյալ որոշումը, չէր լինի և այսօրվա անհեթեթ մեղադրանքը:
Չեմ զարմանա եթե մեզ վաղը մեղադրեն կովիդի ժամանակ Չինաստանից թթվածնի կայաններ ինքնաթիռներով Հայաստան հասցնելու կամ Ռուսաստանից ու Վրաստանից հեղուկ թթվածին ներկրելու մեջ, չէ որ կովիդն արդեն անցել է և մեղադրողներն արդեն մաքուր թթվածնի կարիք չունեն»,-նշված է Թորոսյանի գրառման մեջ։