«Չեմ կարող իմ տարակուսանքը չարտահայել դատավորի որոշման վերաբերյալ». Ն. Զոհրաբյանը՝ «Սասնա ծռերի» անդամի համար երաշխավորագիրը անտեսելու մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ԱԺ « Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Սասնա ծռեր» խմբի անդամ  Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացված երաշխավորագրի:

 

«Երեկ ես, իմ գործընկեր` ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ միասին, անձնական երաշխավորություն էինք ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար: Նաև անձամբ ներկայացել էինք դատարան` համապատասխան ընթացակարգով հաստատելու մեր երաշխավորությունը:

Ժամեր անց, սակայն, զարմանքով տեղեկացանք, որ մեր երաշխավորությունը հաշվի չի առնվել դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից և փաստաբանի միջնորդությունը Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին մերժվել է:

Պետք է նշենք, որ բարձր ենք գանահատում ՀՀ գլխավոր դատախազության սկզբունքային դիրքորոշումը այս, ինչպես և նախորդ նմանատիպ միջնորդությունների կապակցությամբ:

Սակայն չեմ կարող իմ տարակուսանքը չարտահայել դատավոր Մեսրոպ Մակյանի որոշման վերաբերյալ: Մեզ համար զարմանալի է, թե ինչպես կարող է նույն դատավորը նույն գործով երկու այլ մեղադրյալների հարցում արտահայտել այլ դիրքորոշում և խափանման միջոց փոփոխել պատգամավորների երաշխավորությունը հաշվի առնելով, իսկ մեկ այլ մեղադրյալի դեպքում, երբ առկա չէ այդ միջնորդությունը չբավարերելու որևէ էական տարբերակիչ հանգամանք, արտահայտել տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Սա դիտարկում ենք որպես անհարգալից վերաբերմունք արդարադատության հանդեպ»,- գրել է նա: