Մանրամասներ Սյունիքում ավտոբուսի վթարից․ խուզարկվել է Երևանի փոխքաղաքապետի աշխատասենյակը․ Լուրեր

Լուրեր

15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
15.07.2026 | 14:51
«Նոյյան տապան»՝ 50 դրամ անվանական արժեքով․ շրջանառության մեջ է դրվում արծաթե ներդրումային դրամը
15.07.2026 | 14:40
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ
15.07.2026 | 14:33
Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները. ՈՒՂԻՂ
15.07.2026 | 14:22
Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Բոլորը
  • Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Ըստ կառույցի՝ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկությունը կապված է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար ծախսերում ենթադրյալ չարաշահումներին, որոնց վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացրել է Հաշվեքննիչ պալատը։  Սիմոնյանը եղել է առողջապահության նախարարի տեղակալ, երբ նախարարությունը ղեկավարում էր Արսեն Թորոսյանը։ Կոմիտեից փոխանցեցին, որ Սիմոնյանը գործով դեռ որևէ կարգավիճակ չունի։
  • Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող 107 առանձնատների շինարարությունը, շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։ Հայտնում է Արցախի կառավարության տեղեկագիրը: Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները, ինչպես նաև արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե չեն իրականացվում։
  • 1 մարդ մահացել է, 24 մարդ հոսպիտալացված է Սյունիքում երեխաների տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով։ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։ Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։