Լուիս Բոնոն վերադարձել է Բաքու` Բայրամովի հետ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն վերադարձել է Բաքու՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա վիճակը, Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ղեկավարների հանդիպումից բխող հարցեր, սահմանազատման գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները։

«Բայրամովը նշել է, որ Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ամբողջությամբ չի դուրս բերել զորքերը Ադրբեջանի «տարածքներից» և շարունակում է պարբերական ռազմական «սադրանքները»։ Միաժամանակ, նախարարը զրուցակցին տեղեկացրել է «հայ բնակիչների վերաինտեգրման» հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Բոնոն Բաքվում էր մարտի 6-ին, որտեղ բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այնուհետև նա ժամանել էր Հայաստան։

Էմմա Չոբանյան