ՀԱՊԿ-ից հեռանալու գործընթա՞ց, թե՞ բոյկոտ. ՀՀ-ն հրաժարվում է կազմակերպությունում պաշտոն զբաղեցնել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
Բոլորը

Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Այս մասին Factor TV-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Պաշտոնական Երևանը, սակայն, հրաժարվում է մեկնաբանել քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու պատճառը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանն այս որոշումը կայացրել է ադրբեջանական հարձակումներից հետո ՀԱՊԿ-ի և ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի անհաղորդ արձագանքների ֆոնին։

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը երեք անգամ լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Երևանն այս դեպքերից հետո պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին՝ պայմանագրից բխող կետերով գործողություններ իրականացնելու համար։

Այդ կետերն իրականություն չդարձան։ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածք ներխուժման և ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց սպանություններին քաղաքական գնաատական չտալուց հետո ՀՀ Կառավարությունը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել նախորդ տարի Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի արձանագրությունը։ ՀՀ-ն հրաժարվեց նաև իր տարածքում այս տարի նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի պաշտոնից հրաժարվելու և մյուս որոշումները նշանակում են, որ ՀՀ-ն գնում է կազմակերպությունից հեռանալու ճանապարհով։ Քեռյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ռուսակենտրոն կառույց է, և Հայաստանն այս կառույցին անդամակցել է Ռուսաստանին աջակցություն հայտնելու նպատակով։

Միայն 2022 թվականի սեպտեմբերի մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը 225 զոհ ունեցավ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ այս իրավիճակում ի՞նչ բարիդրացիական հարաբերությունների մասին կարող է խոսք գնալ։

ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունների ֆոնին, այնուհանդերձ, պաշտոնական Երևանը չի հստակեցնում կազմակերպությունից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու գործընթաց սկսելո՞ւ է, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան